Մի քանի լավ միտք եմ կարդացել ինտերնետում, որոնց շուրջ վերջերս շատ եմ մտածում: Ուզում եմ կիսվել դրանցով.
- Գնահատեք Ձեզ ու Ձեր ժամանակը, սովորեք ասել «ոչ», փակել Ձեզ ձանձրացնող գիրքը, թողնել ու հեռանալ վատ կինոդիտումից, հանգիստ հեռանալ դուր չեկած աշխատանքից, բաժանվել այն մարդկանցից, որոնց հանդեպ այլևս ոչինչ չեք զգում:
Քանի-քանի՜ անգամ եմ համաշխարհային դասականներից շատերին փակել, որովհետև չեմ գտել այն, ինչն ինձ պետք էր այդ պահին... որովհետև նրանցից շատերն իմ ձեռքը չեն բռնել ու չեն տարել դեպի իմ մտքերը քանդող հանգույցը...
Միշտ պետք է ժամանակին հեռանալ ու թողնել ամեն ինչը ժամանակին... այլապես մոգական ոչինչ չի մնա այն ամենի մեջ, ինչը մի ժամանակ մեզ մագնիսացնում էր:
- Կարելի է նոր կյանք սկսել սոցիալական ցանցի հին էջով, հին հեռախոսահամարով, բայց ոչ այն մտքերով, որոնցից փախչել ես ուզում:
Եթե ուզում ենք փոխել մեր շուրջը, պետք է սկսենք ինքներս մեզանից, ավելի շուտ` մեր ներսից: Մի մեծ արկղ պետք է վերցնել ու «ուբորկա» սկսել, մեզ անհանգստացնող ու նյարդայնացնող բոլոր մտքերը լցնել դրա մեջ, մեզ ցավ պատճառող հուշերն ամուր կապել տոպրակների մեջ ու նետել: Իսկ այն ամենը, ինչն ափսոսում ենք նետել, ուրեմն պիտի փոխենք մեր վերաբերմունքը դրանց հանդեպ:
- Քանի դեռ չես կարողանում ասել այն, ինչ մտածում ես, չես անում այն, ինչ ի սրտե ուզում ես, դու չես ապրում քո՛ կյանքով:
Եղիր ինքդ, մնացած բոլոր դերերը զբաղված են: Ինքդ լինելն ամենաօրիգինալ ձևն է ապրելու:
- Մարդիկ հաճախ հանձնվում են այն պատճառով, որ նայում են, թե ինչքան բան է դեռ մնացել անելու, ոչ թե նրան, թե ինչքան բան է արդեն արված:
Այս մտքին մի քիչ այլ մեկնաբանություն տամ. երբեմն պրոցեսն ավելի արդյունավետ է, քան արդյունքը: Երբեմն պետք է օգուտ քաղել հենց գործընթացից:
- Եթե Դուք սխալվել եք, դա նշանակում է, որ փորձել եք:
Եթե մենք սխավել ենք, ուրեմն դեպի ճիշտ ուղին տանող մի տարբերակ էլ ենք փորձել:
Ես այդպես էլ չսիրեցի էլեկտրոնային գրքերը: Կյանք չկա դրանց մեջ, չկա էն ամբողջ պատմությունն ու հետքը, որ ամեն ընթերցող թողնում է ընթերցելիս, չկա իմ ու գրքի միջև այն անտեսանելի կապը, էներգիան...
Մի խորհուրդ տամ իմ կողմից. շատ կարևոր է, որ տանը գրքեր շատ լինեն, աչքի առաջ շատ գրքերը ունենալը փոխում է մարդուն, էլ չեմ ասում, թե որքան է դա ազդում ընտանիքում մեծացող երեխաների ձևավորման վրա (իհարկե, եթե ծնողներն օրինակ են ծառայում այդ գրքերը կարդալով), որովհետև ինչպես Ցիցերոնն էր ասում. «Տունը, որտեղ գիրք չկա, նման է անհոգի մարմնի»:
Պարզապես ամեն ինչ խառնվել էր: Այն ամենը, ինչ մի ժամանակ սիրով էի անում, հետաքրքրություն էի գտնում դրա մեջ, արդեն ինձ ձանձրացնում էր, մյուս կողմից էլ այն հուսահատությունը, որն առաջանում է ամեն օր ռեզյումեներիս պատասխանների սպասումով էլ. հասցես ստուգելիս:
Զզվելի բան է սպասումը, հատկապես, երբ քեզ լքում է քո էության մասը կազմող լավատեսությունը...
Կ Տ Ա Կ
Երիտասարդնե՛ր, որ ցանկանում ենք գեղեցկության սպասավորները դառնալ, դուք, հնարավոր է, ուրախ կլինեք այստեղ գտնելու երակարատև փորձառության ամփոփումը:
Ակնածանքով սիրեցեք այն վարպետներին, որոնք նախորդել են ձեզ:
Խոնարհվեցեք Ֆիդիասի ու Միքելանջելոյի առջև: Զմայլվեցեք մեկի աստվածային պարզությամբ և մյուսի դաժան տառապանքով: Զմայլանքը լավ գինի է ազնիվ մտքերի համար:
Զգուշացեք, սակայն, ձեր նախորդներին ընդօրինակելուց: Հարգելով ավադույթը` կարողացեք կռահել այն հավիտենապես բեղմնավորը, որ նա պարունակում է իր մեջ. բնության սերն ու անկեղծությունն այն է, ինչին կրքոտությամբ կոչ են արել բոլոր հանճարները: Նրանք բոլորն էլ պաշտել են բնությունը և երբեք չեն ընդունել կեղծիքը: Այդպիսով, ավանդույթն այստեղ բանալի է տալիս, որը ձեզ կօգնի խուսափելու հնամոլությունից: Նա ձեզ առաջարկում է միշտ դիմել իրականությանը, բայց արգելում է կուրորեն հետևել որևէ վարպետի:
Թող ձեր միակ աստվածուհին բնությունը լինի: Անսահման հավատ ընծայեցեք նրան: Իմացե՛ք, որ այն երբեք այլանդակ չի լինում. Հավատարիմ մնացեք նրան` չվախենալով զոհաբերել ձեր փառասիրությունը:
Արվեստագետի համար ամեն ինչ գեղեցիկ է, որովհետև յուրաքանչյուր էակի, յուրաքանչյուր իրի մեջ նրա խորաթափանց հայացքը խառնվածք է հայտնագործում, այսինքն` այն ներքին ճշմարտությունը, որը լուսարկում է արտաքին ձևի միջոցով: եվ այդ ճշմարտությունն ինքը գեղեցկությունն է: Ակնածանքով ուսումնասիրեցեք և այդ որոնումների մեջ դուք անպայման կգտնեք այն, կհասնեք ճշմարտության:
( Շարունակություն )